Միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորը Հայաստանի կառավարությանն առաջարկել է հիմնել կինոյի և հեռուստատեսության դպրոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջերս ՀՀ կառավարությունը ստացել է առաջարկություն միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ Մակքենզիից, Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ավելացնելով, որ ըստ այդ առաջարկության, համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր առույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից:
«Հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել համապատասխան առաջարկությունը և դրա վերաբերյալ ներկայացնել կարծիք ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



