Մարզպետները տարածքային կառավարման դասընթացներ կանցնեն Հայաստանի Ամերիկյան համալսարանում
ՖՈՏՈՀայաստանի մարզպետները տարածքային կառավարման թեմայով համապատասխան դասընթացներ են անցնելու Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մարզեր այցի ժամանակ բազմաթիվ մեր քաղաքացիներ բարձրացնում են ոչ լոկալ, ոչ անձնական խնդիրներ, որոնք պետք է լինեն համայնքի հիմնական խնդիրը: Սակայն, պարզվում է, այդ խնդիրը համայնքի ծրագրերում չկա: Մենք հստակ ձևակերպել ենք, որ համայնքի ղեկավարը պետք է ներկայացնի բոլոր մակրոխնդիրները: Այս հանձնարարականին պետք է հստակ հետևել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց վարչապետը:
Մարզեր այցերի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել էր նաև, որ շուրջ 250 համայնքապետեր մեկնելու են Գերմանիա՝ ուսումնասիրելու տեղի փորձը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



