Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպանն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Օքթայ Գուլալիևը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Միացյալ Նահանգների Հելսինկյան կոմիտեի հայտարարությանը, որով  կոմիտեն Ադրբեջանի կառավարությանը  կոչ էր արել Նովրուզի տոնին անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հարգել ԵԱՀԿ շրջանակում ստանձնած հանձնառությունները մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

«Տեղական և միջազգային կազմակերպությունները արդեն երկար ժամանակ է Ադրբեջանի կառավարությանը քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու կոչ են անում, սակայն կառավարությունը այդ կոչերին դրական արձագանք չի տալիս և այդ ուղղությամբ դրական միտումներ չեն նկատվում:  Մարտի 21-ին Հելսինկյան կոմիտեն Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արել ազատ արձակել քաղբանտարկյալներին և հարգել մարդու իրավունքները: Մարտի սկզբին մարդու իրավունքները խախտելու և ժողովրդավարական անհրաժեշտ միջավայր չստեղծելու պատճառով «Հանքարդյունաբերության ոլորտում թափա նցիկություն» (EITI) միջազգային ազդեցիկ կազմակերպությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով` զրկեց  կարգավիճակից, սակայն ակնկալվող փոփոխությունները չեն զգացվում»,-նշել է իրավապաշտմանը:

«Կոչերից և մեղադրանքներից բացի պետք է կիրառվեն նաև պատժամիջոցներ, չկա մի կառավարություն, որը չվախենա պատժամիջոցներից: Ադրբեջանը փոքր երկիր է, ես կարծում եմ, որ եթե լուրջ պատժամիջոցի վտանգ լինի, կառավարությունը ստիպված կգնա որոշակի բարեփոխումների»,- ավելացրել է իրավապաշտպանը:

Իրավապաշտպանի խոսքերով՝ պատժամիջոցները պետք է լինեն օրակարգում և պատժամիջոցների ու միջազգային ճնշման տակ հնարավոր է որոշակի փոփոխություններ լինեն:

Մարտի 21-ին ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել ազատել բոլոր քաղբանտարկյալներին:

«Հիասթափեցնող է, որ Նովրուզին շնորհված մի քանի հարյուր համաներման արդյունքում նախագահ Ալիևն ազատ արձակեց շատ փոքր թվով քաղբանտարկյալների: ԵԱՀԿ անդամ պետությունները պարտավորվում են հարգել խոսքի ազատությունը, այդ թվում և տեղեկատվության ու տեսակետների փոխանակման ազատությունը` բացառելով իշխանությունների միջամտությունը: Ադրբեջանի կառավարությունը պետք է հետևողական լինի ստանձնած հանձնառությանը` ազատ արձակելով ընդդիմադիր գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին, ովքեր ներկայում բանտում են իրենց իրավունքների խաղաղ իրացման համար»-Նշված էր Հելսինկյան կոմիտեի հայտարարության մեջ:

«Նախագահ Ալիևի համաներումներից հետո մարդու իրավունքների տասնյակ ակտիվիստներ, լրագրողներ և քաղբանտարկյալներ տանջվում են բանտերում և ենթարկվում վատ վերաբերմունքի: Կոչ եմ անում Ալիևին իր երկրում հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, անմիջապես ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- նշել է Հելսինկյան կոմիտեի համանախագահ Քրիս Սմիթը: 

 

Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը