Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեր–Պետրոսյանի մոտեցումը մնում է առանց լուրջ հակափաստարկի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցը Հանրային հեռուստաալիքով սպասված էր։ Ընդ որում` սպասված էր և՛ նրան ատողների, և՛ համակրողների, և՛ անվիճելի մեծություն դարձնողների, և՛ անհաշտ թշնամիների համար։ Սակայն, ինչպես պարզ դարձավ, հարցազրույցի արձագանքները նույնպես սպասված էին։ Այս դիտարկմամբ բոլորովին էլ չենք անդրադառնա հարցազրույցի բովանդակությանը, առավել ևս` առաջին նախագահի առաջ քաշած գաղափարներին, որոնք, ըստ էության, նոր չեն։ 

Տողերիս հեղինակը մշտապես հանդես է եկել այն դիրքից, որ լրագրողական մեկ կամ մի քանի դիտարկման մեջ հնարավոր չէ անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ հիմնվելով մեկ–երկու կցկտուր փաստերի վրա։ Այս տեսանկյունից հասարակական և քաղաքական ակտիվ կեցվածք ունեցող տարբեր գործիչների արձագանքը Տեր–Պետրոսյանի հարցազրույցին մեծ հաշվով անհամարժեք է, քանի որ այդպես էլ առաջին նախագահի և նրա քաղաքական կուսակցության առաջ քաշած պլատֆորմին որևէ հակապլատֆորմ ասպարեզում չի հայտնվում։

Ըստ էության, այդ հակապլատֆորմի բացակայությունը, շատ թե քիչ, հասկանալի է Դաշնակցության պարագայում, որը Տեր–Պետրոսյանի վաղեմի հակառակորդն է և վերջ, գումարած Դաշնակցությունը հանդես է գալիս հենց «ոչ մի թիզ հող» տեսանկյունից։ Հասկանալի է նաև, որ իշխանություն ունենալու պարագայում Դաշնակցության այս մոտեցումը, բնականաբար, փոխվելու է, սակայն քանի դեռ դա այդպես չէ, ուրեմն վաղ են նաև ենթադրությունները։ «Ոչ մի թիզ հող»–ը, սակայն, բոլորովին այլ կերպ է ընկալվում ռադիկալ դիրքորոշում բռնած մյուս քաղաքական ուժերի պարագայում։ Որքան էլ տարօրինակ է, պետք է փաստենք, որ ռադիկալիզմը, որով համարձակվում ենք ասել, որ նույն ՀԱԿ–ը 2008 թվականից ի վեր ապականեց հայաստանյան քաղաքական դաշտը, և որն ի սկզբանե ձախողված էր, ներկայում որդեգրվեց ընտրարշավի այլ մասնակիցների կողմից, իսկ նույն ՀԱԿ–ը հանդես է գալիս ավելի զուսպ կեցվածքով՝ չհաշված նրա մի շարք համակիրների, որոնց գործունեությունը ֆեյսբուքյան ստատուսներից այն կողմ չի անցնում։

Այսպիսով, հենց այս ուժերն էլ սկսեցին այն հարձակումը Տեր–Պետրոսյանի հարցազրույցի վրա` ընտրելով ամենաթույլ արգումենտացիան՝ առաջին նախագահին գնահատելով «հող հանձնող»։ Թերևս հենց այստեղից էլ սկսվում է մեր քաղաքական դաշտի սնանկությունը, քանի որ «հող հանձնող» ձևակերպումը չի կարող լինել քաղաքագիտական, այն հիմնված է միայն զգացմունքների վրա։ Հող հանձնելը բանակցային կատեգորիա չէ, բնականաբար այս ձևակերպումով սկսվող ցանկացած միտք դուրս է քաղաքագիտական քննախոսության տիրույթից, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ Տեր–Պետրոսյանի մոտեցումը մնում է առանց լուրջ հակափաստարկի։ 

Այստեղ, անշուշտ, պետք է շեշտել, որ դա բոլորովին էլ չի նշանակում, թե այդ հակափաստարկները չկան, ավելին` առաջին նախագահի մի շարք ձևակերպումներ բավական թույլ էին, սակայն դրանք չեն արժանանում քաղաքագիտական վերլուծության, այլ դառնում են ընդամենը Տեր–Պետրոսյանի նկատմամբ սիրո կամ ատելության դրսևորում։ 

Վերջիններս, ինչպես գիտենք, նույնպես քաղաքական կատեգորիաներ չեն։ Ու այստեղ, թերևս, արժի մեջբերել հենց Տեր–Պետրոսյանի միտքը ուղեղների լվացման մասին։ Մեծ հաշվով թե՛ իր նախագահության տարիներին, թե՛ նրանից հետո մինչ օրս հայաստանյան հասարակությանը իշխանությունները կերակրել են կեղծ ռազմահայրենասիրական պաթոսով, ինչը հենց առաջնային խնդիրներից մեկն է դառնում ներկայի և հետագա իշխանությունների համար։ Եթե հասարակությունը ի զորու չէ պրագմատիկ գաղափարներ ընկալելու և արտադրելու համար, դեռևս չափազանց վաղ է խոսել քաղաքական դիսկուրսի ձևավորման մասին։ Թերևս այս հարցազրույցի մասին այսքանը։


Աղասի Մարգարյան

Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Ամռանը ամենաշատ թունավորումները գրանցվում են այս 3 մթերքիցՎինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Ի՞նչ կապ ունեն արաբական թվերը Հնդկաստանի հետ, և ինչպես դրանք «գրավեցին» աշխարհը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջՄյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Ռուս երեխաները վտանգավոր վիրուսով են վարակվել Թուրքիայի հինգաստղանի հյուրանոցումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»SOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյանի բացահայտումները Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրըԴրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»4000 ռուբլու դիմաց կենդանի այրել է իր հարևանինՎթար է․ ջուր չի լինելու