ՀՀ ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել. 2 վիրավոր զինծառայողի կտեղափոխեն Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մարտի 23–ին վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության ՈՒՐԱԼ մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով կան վիրավորներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վթարի հետևանքով 10 զինծառայող մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ: «Երկու զինծառայող է լուրջ վնասվածք ստացել: Նախնական տվյալներով նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք կտեղափոխվեն Երևան»,–նշեց Հովհաննիսյանը:
Մյուս վիրավորները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



