ԱՄՆ-ի հյուպատոսություններին կարգադրված Է այցագրեր չտալ առանց սոցցանցերում օգտահաշիվների ստուգման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր դեսպանություններին ու հյուպատոսություններին կարգադրել Է ստուգել ԱՄՆ-ի այցագիր ստանալու համար դիմած այն օտարերկրացիների օգտահաշիվները սոցիալական ցանցերում, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Լրացուցիչ ստուգումների են ենթակա նաեւ նրանք, ովքեր գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ եղած տարածքներում: Բացի այդ, Պետդեպարտամենտը դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարել Է մտածել այն բանի շուրջ, թե եկվորների ուրիշ ինչ խմբերի պետք Է ավելի մեծ ուշադրություն դարձնել:
Այս կարգադրությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ ընդունված միգրացիոն հրամանագրի շարունակությունն Է, որն ավելի ուշ չեղյալ հայտարարվեց ամերիկյան մի քանի դատարանների կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



