Ինչի՞ կարող է հանգեցնել քրոնիկ անքնությունը
ՖՈՏՈՎերջին շրջանում անցկացված հետազոտությունների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են անքուն գիշերների հետևանքները: Նրանք բացատրել են, որ քրոնիկ անքնությունը (վեց և ավել տարի) վաղաժամ մահացության ռիսկը մեծացնում է 58%-ով: Բացի այդ, այն մեծացնում է արյան մեջ բորբոքային պրոցեսների մակարդակը, որը սրտի հիվանդությունների, շաքարախտի, ճարպակալման, թուլամտության և ընկճախտի պատճառ է դառնում:

Անքնությունը քնի խանգարում է: Քրոնիկ անքնություն է համարվում երեք ամիս և ավելի տևող պարբերաբար՝ շաբաթական առնվազն երեք անգամ, քնի խանգարումների առկայության փաստը:

Քրոնիկ անքնությամբ տառապողները հաճախ են մահանում սրտի և շնչառական հիվանդություններից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



