Bugatti-ն 39 հազար դոլար արժողությամբ հեծանիվ Է ներկայացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի լյուքս ավտոմոբիլներ արտադրող Bugatti Automobiles ընկերությունը ներկայացրել Է 39 հազար դոլար արժողությամբ PG Bugatti Bike հեծանիվների սահմանափակ շարքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է ընկերության կայքում, հեծանիվներն աչքի են ընկնում աերոդինամիկական դիզայնով, ավելի քան 95 տոկոսով բաղկացած են ածխածնային մանրաթելից, ինչի շնորհիվ կշռում են 5 կիլոգրամից պակաս, եւ հանդերձված են ղեկի ավտոմատացման հատուկ համակարգով: Ընդամենը կթողարկվի 667 այդպիսի հեծանիվ:
Bugatti-ն, ինչպես եւ լյուքս դասի բազմաթիվ այլ մակնիշներ, ջանում Է ընդլայնել արտադրանքի տեսականին: Մասնավորապես, ավելի վաղ ընկերությունը հայտարարել Է Bugatti Niniette արագընթաց կատերի մշակման մասին, որի արժեքը շուրջ 3,25 միլիոն եվրո Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



