Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել ևս երկու վարժություններում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկությունում ևս երկու գործիքներին վրա եզրափակիչում կպայքարի մեդալների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի և զուգափայտերի վարժությունների որակավորման փուլի արգելքը հաղթահարեց նաև Արթուր Դավթյանը:
Ավելի վաղ, Հայաստանը ներկայացնող մարզիկներից 3-ն անցել են եզրափակիչ: Արթուր Դավթյանը եզրափակիչ է մտել նժույգթափեր և ազատ վարժություններ ձևերում, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը օղակների վարժությունում ևս կպայքարեն մեդալների համար: Որակավորման փուլը չի հաղթահարել Հարություն Մերդինյանը:
Գավաթի խաղարկության եզրափակիչները կկայանան ապրիլի 24-25-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



