Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նորոն ԱՄՆ–ում թանկարժեք մեքենա է գնել և համարձակ տեսահոլովակ նկարահանել

ՖՈՏՈ

Tert.am Life- ը գրում է

Երգիչ Նորոն, ով տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է բնակվում, նորություն ունի իր երկրպագուների համար: Նորոն վերջերս նոր տեսահոլովակ է նկարահանել, որը հավակնում է թեժ քննարկումների առիթ դառնալ: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմել է ծախսատար նոր տեսահոլովակի և իր համար թանկարժեք մեքենա գնելու մասին:

«Տեսահոլովակը նկարահանել ենք Լոս Անջելեսի սրտում՝ Դաունթաունում: Վարձել էինք շատ գեղեցիկ մի տեղ` World disney-ի փարքինգի վերևի հարկը, որտեղ ունեինք նկարահանելու բոլոր իրավունքները: World disney-ում հայկական ձևով` աղջիկներով, մեքենաներով տեսահոլովակ ենք նկարահանել: Այդ օրն այնտեղ սիմֆոնիկ համերգ էր, մարդիկ դուրս էին եկել, նկարում էին մեզ: Երևի կարծում էին, թե մեգաաստղ է երգում:) Հետաքրքիր օր ենք  ունեցել»,– պատմեց երգիչը։

 

«Կես–կես» կոչվող երգի երաժշտության հեղինակը Բինան է, խոսքերը գրել է Սվետլանա Բոսնոյանը, իսկ գործիքավորմամբ և երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է Artur & Bina փրոդաքշնը։ «Ռեժիսոր հասկացողություն այս անգամ էլ չի եղել իմ տեսահոլովակում։ Բոլորս հանդես ենք եկել որպես ռեժիսոր, օպերատորը Գևորգ Սարգսյանն է»,– ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակը մի քիչ ուշ կներկայացնեն, քանի որ ապրիլը հայերիս համար բարդ ամիս է` Ապրիլյան պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցներն են։

Տեսահոլովակում կան բաց տեսարաններ, սակայն երգիչը վստահեցնում է, որ գռեհիկ ոչինչ չի լինի։ «Ունենք բաց տեսարաններ, աղջիկները ամառային բաց հագուկապով են, բայց ամեն ինչ չափի մեջ ենք արել, գռեհիկ, ցենզուրայից դուրս ոչինչ չի լինելու։ Պարզապես ամառային, համարձակ, գեղեցիկ տեսահոլովակ է լինելու՝ հայկական եթերին համապատասխան։ Այստեղ մենք ամեն օր այդպիսի աղջիկների ենք տեսնում։ Ամերիկացիները կոմպլեքսներ չունեն։ Երբ մոդելին առաջադրանք ես տալիս, անկաշկանդ անում է, մեզ համար է դա մի քիչ խորթ»,– նշեց նա։

Նորոյի խոսքով` բավականին թանկ տեսահոլովակ է նկարահանել, որը լիարժեք համապատասխանում է ամերիկյան  չափանիշներին։  «Շատ գեղեցիկ տեսահոլովակ ենք նկարահանել` թանկ բյուջեով, քանի որ այստեղ միայն նկարահանման վայրի տերմինը մեծ գումարների հետ է կապված։ Անձնակազմն էլ մեծ էր` մոտ 50 մարդ է աշխատել տեսահոլովակի վրա։ Ամեն ինչ արել ենք, որ շատ գեղեցիկ տեսահոլովակ ստացվի։ Էներգետիկ տեսահոլովակ է` գեղեցիկ աղջիկներով, լավ մեքենաներով։ Մոտ 15 մեքենա և մոտոցիկլ է եղել տեսահոլովակում, 25 այլազգի մոդել, որոնց ընտրել ենք քասթինգի միջոցով։ Մեքենաների հարցում ինձ օգնել են իմ ընկերները` Platinum Motorsport-ի տղաները` Ջեքը,  Ջորջը և Սահակը, ովքեր մեքենաներ են հավաքում մեգաաստղերի համար` սկսած հայ աստղերից՝ Քիմ Քարդաշյանից»,– հայտնեց նա։

Ի դեպ, երգիչը հետ չի մնում թանկարժեք մեքենաների աստղային մրցավազքից։ Այսօր նա նոր մեքենա է գնել` վերջին մակնիշի Range Rover, ինչի կապակցությամբ բավականին ուրախ էր։ Երգչի ամերիկյան կյանքի մասին Tert.am Life-ի հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

 

 

Վարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ՔՊ-ականներն «ակադեմիական ազատություն» անվան տակ համալսարաններից դասախոսների են հեռացնում. Մենուա Սողոմոնյան«Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները