Հայ շախմատիստները մեկնարկել են Շարժայի մրցաշարում
ՍՊՈՐՏԱՄԷ Շարժա քաղաքում մեկնարկեց «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն Էդուարդ Հակոբյանը, ով Վլադիմիր Հակոբյանի որդին է:
Կայացած առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Էդուարդ Հակոբյանը պարտություն կրեց:
Մրցաշարին մասնակցում են 230 շախմատիստ 38 երկրից, այդ թվում` 57 գրոսմայստեր, 9 կանանց գրոսմայստեր, 32 միջազգային վարպետ, 9 կանանց միջազգային վարպետ, 16 ՖԻԴԵ-ի վարպետ և 3 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



