Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքվի խաղերը ալիևյան շոուի մասն են դարձել. Frankfurter Allgemeine Zeitung

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական խաղերը հյուրընկալող Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներն ու պաշտոնական Բաքվի կողմից երկրի քաղաքացիների նկատմամբ կիրառվող ճնշումները շարունակում են մնալ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթի հունիսի 10-ի համարում տեղ է գտել հեղինակ Քրիստոֆ Բեքերի «Նախագահի մեծ շոուն» խորագրով հոդվածը, որում խոսվում է Եվրոպական խաղերին քարոզչական բնույթ տալու պաշտոնական Բաքվի ջանքերի մասին: Բաքուն այդ ուղղությամբ ահռելի գումարներ է ծախսում. խաղերի կազմակերպմանն ու անցկացմանը Ալիևը մոտ 10 միլիարդ դոլար է հատկացրել:

Բեքերը նշում է, որ խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում առավել վատ է, քան երբևէ: Հեղինակն իր այս համոզմունքը հիմնավորում է՝ պատմելով ձերբակալված մտավորականների մասին: Նա նշում է, որ ստեղծված իրավիճակը հուզում է գերմանական և եվրոպական քաղաքականությանը: Եվրոպական խորհրդարանը եկող չորեքշաբթի նախատեսված լիագումար նիստում թեման կքննարկի  Եվրոպական խորհրդի և Հանձնաժողովի հետ: Իսկ Դաշնային կառավարությունն առաջիկա օրերին պետք է պատասխանի «Ադրբեջանում աճող ռեպրեսիները» խորագրով Կանաչների հարցմանը:

Բեքերը հիշեցնում է մայիսի կեսերին Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի մի քանի անդամների, այդ թվում՝ խմբի նախագահ Կարին Շթրենցի (ՔԴՄ) Բաքու կատարած այցի մասին: Նրանց այնտեղ ընդունել է նախագահ Ալիևն անձամբ, սակայն քննադատություն բարձրացնելու առիթը պատգամավորների կողմից չի օգտագործվել: Խմբի անդամ, Կանաչների ներկայացուցիչ Թաբեա Ռյոսներն ասում է. «Նախագահի հետ հանդիպմանը խրթին թեմաները քննարկման հնարավորություն չունեցան, ինչն ինձ անչափ զայրացրեց»: Նա պատմում է, որ իրենց նախապես ասվել էր՝ հանդիպումը կարճ է լինելու, թեմաները խրթին են, և Ալիևը կբարկանա, եթե քննադատություն հնչի: Թաբեա Ռյոսներն անչափ ուրախ է, որ Ալիևի հետ հանդիպումից հետո ինքը հնարավորություն է ունեցել Բաքվում խոսել նաև քաղաքացիների հետ, ինչն իրականություն է դարձել Բաքվում Գերմանիայի դեսպանատան միջոցով: Պաշտոնական ծրագրում, ի տարբերություն Թբիլիսիի ծրագրի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպում չի նախատեսվել: Հիմնավորումը՝ օրակարգը խիստ հագեցած է: Ռյոսները, այսպիսով, հրաժարվել է պաշտոնական ծրագրի պայմանավորվածություններից մեկից, որպեսզի հանդիպի քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների հետ:

Հոդվածագիրը վեր է հանում Շթրենցի՝ Ալիևի մոտեցումները պաշտպանելու հակումը: Նա, ինչպես Ալիևը, մտահոգություն է հայտնում Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող «կրկնակի ստանդարտների» կապակցությամբ: Tagesspiegel-ին տված մեկնաբանությունում խորհրդարանական խմբի նախագահն ասում է, թե ակնհայտ է, որ, կարծես, բացառապես Ադրբեջանն է քննադատության թիրախ դառնում:

Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմ