Արմաշ գյուղում ձկնաբուծարանի 25-ամյա պահակը որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 24-ին, ժամը 06:50-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի ձկնաբուծարանի պահակը զենքով ինքնասպանություն է գործել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Նշված հասցեով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 23-ին ժամը 23:00-ից մինչև մարտի 24-ի առավոտյան 6:30-ն ընկած ժամանակահատվածում 1992թ.-ին ծնված Տ.Ա.-ն ինքնասպանություն է գործել որսորդական հրացանից գլխի շրջանում կրակելու միջոցով»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



