Ատոմակայանը սնուցող Սեւջուր գետի ջրի որակը վատթարացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայկական ատոմային էլեկտրակայանը սնուցող Սեւջուր գետի ջրի քիմիական որակը վատթարացել է: Այս մասին վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, հաղորդում է «ԷկոԼուրը»:
2017 թվականի առաջին տվյալներով` Սեւջուր գետի ջրի ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն գրանցվել է Ռանչպար գյուղից ներքեւ ընկած հատվածում: Նույն ՊՈԱԿ-ի 2016 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ Ռանչպարից ներքեւ գետի ջուրը գնահատվել էր «միջակ» որակի: Ընդամենը 1 ամսվա ընթացքում գետի ջրի որակը կտրուկ վատացել է՝ 3-րդ դասից հասնելով 5-րդ՝ ամենավատ դասի:
Ըստ ՊՈԱԿ-ի տեղեկանքի` գետի ջրի բացասական որակը 2017-ին պայմանավորված է եղել բորի եւ սուլֆատ իոնների պարունակությամբ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



