Էջմիածնում ատրճանակով սպառնացել են «ՕՐՕ»-ի շտաբի աշխատակցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ գիշեր Էջմիածնում սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:
«Էջմիածնում մի քանի օր շարունակ առանց պետհամարանիշի մեքենան հետապնդել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին: Երեկ գիշեր մի երիտասարդ մոտեցել է կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին ու ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել են ու զգուշացրել, որ չաշխատի ՕՐՕ-ի համար»,- ասաց նա:
Այս առնչությամբ Tert.am–ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ նման բովանդակությամբ ահազանգ ունեն.«Կա հաղորդում, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



