Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ազգին անմնացորդ նվիրված գործիչ. ՀՀ բարձր ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի բարձր ղեկավարությունը Կոմիտասի անվան այգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին: Հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Անդրանիկ Մարգարյանի որդին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ, նախարարներ երջանկահիշատակ վարչապետի մտերմներն ու հարազատները: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ օրհնության կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը իր խոսքում ընդգծեց, որ արդեն 10 տարի ավանդույթ է դարձել տարվա մեջ երկու անգամ այցելել պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: «Այսօր մեր մտքերը Անդրանիկի կյանքի ապրած կյանքի ու օրերի հետ են: Նրա հիշատակը թող արդար լինի: Մենք շատ ենք խոսել Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, նրա հայրենասիրության, պետականասիրության, ընտանիքասիրության մասին»,- ասաց Կճոյանը:

Լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Մարգարյանի ընկերը՝ Գառնիկ Բադալյանը, ասաց, որ դեռևս 1967 թվականից է Անդրանիկ Մարգարյանի հետ ընկերություն արել: «Եղել եմ Ազգային միացյալ կուսակցության անդամ, Անդրանիկ Մարգարյանը եղել է անմիջապես մեր խմբի ղեկավարը։ Նա միշտ կհիշվի որպես մեր ազգին անմնացորդ նվիրված պետական գործիչ։ Մեր ընկերության մեջ նա էր առաջնորդը։ Վարակում էր մեզ իր հայրենասիրությամբ։ Դեռևս դպրոցում եղել է ակտիվ, մասնակցել է 1965թ. Հայոց ցեղասպանության 40-ամյա տարելիցին նվիրված շարժումներին։Մեծ է նրա լուման նաև մեր տնտեսության մեջ»,- նշեց Բադալյանը։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանն էլ ընդգծեց, որ Անդրանիկ Մարգարյանը հասարակության մեջ թողել է սեր ու հարգանք առ հայրենիք ու հավատով լեցուն վաղվա օր: «Նա քաղաքական և պետական եզակի գործիչներից էր, ով արժանացավ ժողովրդի սիրուն: Կարծում եմ, որ դա ամենամեծ նվաճումն է»,- ասաց պատգամավորը:

Անդրանիկ Մարգարյանի քույրը՝ Անահիտ Մարգարյանն էլ հիշեց, որ եղբայրը փոքրուց միշտ ասում էր, որ իր համար հայրենիքը, ժողովուրդը, հայրենիքի շահերն առաջնային են. «Նույնիսկ ընտանիքից ավելի կարևոր և առաջնային, դա նրա ամենակարևոր պատգամն էր` ամեն ինչ պետք է ծառայեցնել հանուն հայրենիքի, ժողովրդի շահերի։ Նա այդպես էլ ապրեց, այդպես էլ գործեց, ոչ միայն ասաց, այլ իր ապրելակերպով, իր գործով դա ապացուցեց»:

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա գլխավորությամբ Կոմիտասի անվան այգու պանթեոն են այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան