Վենեսուելան Պերու է ուղարկել ավելի քան 70 տոննա հումանիտար օգնություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի իշխանություններն ավելի քան 70 տոննա հումանիտար օգնություն են ուղարկել Պերուի Հանրապետություն, որը տուժել է ուժեղ անձրևներից ու հեղեղումներից: Պարենամթերք, ջուր, մատրասներ ու դեղամիջոցներ պարունակող բեռները Պերու կուղարկվեն երկու ինքնաթիռով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բացի ուտելիքից և սպառողական ապրանքներից մենք նրանց ենք ուղարկում մեր հոգատարությունն ու աջակցությունը»,- հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի ու արդարադատության նախարար Նեստոր Ռևերոլը:
2016 թվականի դեկտեմբերից մինչ օրս Պերուում արհավիրքի զոհ է գնացել ավելի քան 80 մարդ, ավելի քան 111 հազարը մնացել են առանց ապաստան:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



