Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ են տոնել Շարժայի մրցաշարի երկրորդ տուրում
ՍՊՈՐՏՏեղի է ունեցել «Շարժա Մասթերս» մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տոնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Նիթինի նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը ուժեղ գտնվեց Գերմանիան ներկայացնող Էրիկ Զուդեից:
Էդուարդ Հակոբյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Երկու տուրից հետո 31 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը վաստակել են 1.5-ական միավոր և առաջատարներից հետ են մնում կեսական միավորով, իսկ Էդուարդ Հակոբյանն իր ակտիվում ունի կես միավոր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



