Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը կմասնակցեն «Կարպոս Օփեն» միջազգային մրցաշարին
ՍՊՈՐՏՀայ շախմատիստներից երեքը` Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը կմասնակցեն մակեդոնական մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 1-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկում է «Կարպոս Օփեն» անվանումը կրող խոշոր միջազգային մրցաշարը, որին կմասնակցի 30 երկրի 191 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 23 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, 24 ՖԻԴԵ-ի վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: Մրցաշարում Հայաստանը կունենա 3 պատվիրակ. գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



