Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամին ատրճանակով սպառնալու վերաբերյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին ատրճանակով սպառնալու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որ Էջմիածնում անհայտ անձը ատրճանակով սպառնացել է դաշինքի շտաբի աշխատակցին ու հորդորել հեռու մնալ ընտրական գործընթացից: Ըստ Արեգնազ Մանուկյանի` անհայտ անձը կտրել է դաշինքի շտաբի աշխատակցի մեքենայի ճանապարհը, նստել նրա մեքենան, զենքը պահել նրա գլխին ու հորդորել է չաջակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին ու ընդհանրապես հեռու մնալ ընտրական գործընթացից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



