Ուղեղի կանոնավոր և լավ աշխատանքին նպաստող բնական միջոց է օրգազմը
ՖՈՏՈԲազմաթիվ գիտափորձերից և ուսումնասիրություններից հետո գիտնականներն ապացուցել են, որ օրգազմ ապրող մարդիկ այդ պահին ոչ միայն հաճույք են պատճառում իրենց, այլև մարզում են ուղեղը։
Իրականում օրգազմի դրական էֆեկտն ավելի ուժեղ է, քան կարելի է ստանալ գլուխկոտրուկ կամ խաչբառ լուծելուց: Մասնագետները պնդում են, որ ի տարբերություն օրգազմի, ինտելեկտուալ մարզումները մեծացնում են ուղեղի ակտիվությունը, սակայն միայն որոշակի հատվածներում։ Իսկ ահա օրգազմն ընդհանրական ազդեցություն է ունենում, և շրջափակում է ցավի զգացողությունը:
Գաղտնիքն այն է, որ օրգազմի հետևանքով ավելանում է արյան հոսքը դեպի ուղեղ։ Իսկ արյան հետ ուղեղ են մատակարարվում բոլոր կարևոր սննդարար նյութերը և թթվածինը։ Այդ տեսանկյունից օրգազմը հիանալի միջոց է՝ պաշտպանվելու նյարդային հիվանդություններից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: