Կասկածելի առարկայի պատճառով Քյոլնի օդանավակայանում տարհանում է սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔյոլնի օդանավակայանում գտնվող ուղևորները և աշխատակիցները տարհանվել են, երբ իրավապահ մարմինները ստացել են հաղորդագրություն կասկածելի առարկայի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Interfax-ը:
Օդանավակայանի ղեկավարության տվյալներով` աշխատակիցները տարօրինակ իր են գտել ուղևորներից մեկի ուղեբեռի ուսումնասիրման ժամանակ: Թեպետ կասկածյալը չի ձերբակալվել, սակայն հայտարարվել է տարհանում:
Միջադեպն առնչվել է շուրջ 500 մարդու, ներկայում դադարեցված է 1-ին տերմինալի աշխատանքը: 11 չվերթ իրականացվելու է օդանավակայանի մյուս տերմինալների միջոցով:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



