Ավտովթար Երևանի Մաշտոցի պողոտայում. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 25-ին, ժամը 22:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 2ա շենքի մոտակայքում բախվել են Mercedes C200 մակնիշի 10 SO 007 (վարորդ` 1999 թ. ծնված Ռ. Ս.) և Wolksvagen Golf մակնիշի 35 AF 439 (վարորդ՝ Հ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները Mercedes C200 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ս.-ին և ուղևոր՝ 1999 թ. ծնված Ա. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են Wolksvagen Golf մակնիշի ավտոմեքենան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



