Uber-ը վթարից հետո հրաժարվել է առանց վարորդի ավտոմեքենաներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Uber ընկերությունը տեղեկություն է տարածել առանց վարորդի տաքսիների հետագա փորձարկումներից հրաժարվելու մասին՝ Արիզոնա նահանգում փորձարկվող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարից հետո: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ առանց վարորդի ավտոմեքենան բախվել է Volvo ամենագնացի: Վթարի մեղավորը Volvo-ի վարորդն է եղել, քանի որ ճանապարհը չի զիջել տաքսիին:
Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել այդ դեպքը»,- ասել են Uber-ում՝ նշելով, որ ներկայումս տեխնոլոգիայի փորձարկումները դադարեցվել են:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



