Պենտագոնը հայտնել է «Ալ Կաիդայի» հայտնի զինյալին ոչնչացնելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊենտագոնը մարտի 25-ին հայտնել է Աֆղանստանում «Ալ Կաիդայի» հայտնի զինյալ Կարի Յասինին ոչնչացնելու մասին, որը մեղավոր էր երկու ամերիկացի զինվորների մահվան մեջ։
«ԱՄՆ ՊՆ-ն հավաստիացնում է, որ ամերիկյան ՌՕՈւ ռմբակոծության հետեւանքով Պակտիկա նահանգում ոչնչացվել է Ալ Կաիդայի հայտնի զինյալ Կարի Յասինը, որը պատասխանատու է տասնյակ անմեղ զոհերի, այդ թվում երկու ամերիկացի զինծառայողների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պենտագոնի տվյալներով, պակիստանցի Յասինը մասնակցել է Իսլամաբադում 2008-ի սեպտեմբերի 20-ին Mariott հյուրանոցի պայթյունի կազմակերպմանը, որի հետեւանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվել, այդ թվում ամերիկացի զինծառայողներ Ռոդոլֆո Ռոդրիգեսն ու Մեթյու Օ՝Բրայանը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



