Հոնկոնգում առաջին անգամ կին ղեկավար է ընտրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոնկոնգի նոր ղեկավար է ընտրվել Քերի Լամը, ով առաջին կինը կլինի այդ պաշտոնում հատուկ ինքնավար շրջանի պատմության ընթացքում. այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լամի թեկնածությունը վայելում էր Պեկինի աջակցությունը, և նրա հաղթանակի հարցում քչերն էին կասկածում: Վարչության ղեկավարն ընտրվում է ոչ թե համընդհանուր ընտրություններում, այլ 1200 անդամ ունեցող հանձնաժողովի կողմից, որտեղ մեծամասնությունը պատկանում է ընտրիչներին, որոնք աջակցում են Չինաստանի կառավարության շահերը:
Շենքի շուրջ, որտեղ անց էր կացվում քվեարկությունը, հավաքվել էին ժողովրդավարական շարժման աջակիցները, որոնք բողոքում էին Քերի Լամի թեկնածության հաստատման դեմ, հայտնում է լրատվամիջոցը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



