Պիռլո. Յուվենտուսը գուցե նույնիսկ գերազանցում է ՉԼ-ի մյուս ֆավորիտներին
ՍՊՈՐՏ«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն, որն այժմ հանդես է գալիս «Նյու-Յորք Սիթիում», խոսել է թուրինյան ակումբի՝ ՉԼ-ում հաղթանակի հասնելու շանսերի մասին:
Մրցաշարի քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» կխաղա «Բարսելոնայի» հետ.
«Յուվենտուսը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում: Նրանք նվազագույնը միևնույն մակարդակի վրա են գտնվում մյուս թիմերի հետ, եթե ընդհանրապես չեն գերազանցում նրանց: Թուրինցիները հիանալի են պատրաստ տակտիկապես, և, անկասկած, կարող են հասնել մինչև եզրափակիչ և հաղթել»,- ասել է Պիռլոն «Corriere dello Sport»-ին տված հարցազրույցում:
Իտալացիների և կատալոնական ակումբի միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 11-ին «Յուվենտուսի» դաշտում, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 19-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



