Մոսուլում փլված շենքի տակից ավելի քան 60 զոհի մարմին են հանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի Մոսուլ քաղաքում փլված շենքի տակից 61 մարդու մարմին է հանվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը:
Տեղի բնակիչների խոսքով՝ մարտերի ժամանակ շենքից կրակ են վարել ԴԱԻՇ-ի գրոհայինները, ավելի ուշ նրանք մարդկանց նկուղ են տարել և ականապատել են շենքը՝ այն որպես «կենդանի վահան» օգտագործելու համար, ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ավիահարվածներ են հասցրել շենքի շրջանում, բայց կառույցն ավերվել է ոչ օդուժի գործողությունների հետևանքով: Ականատեսների խոսքով՝ կոալիցիայի ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ականապատ ավտոմեքենան, որը հայտնաբերել են շենքի մոտ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



