Զիդանը խնդրել է գնել Էդեն Ազարին, «Ռեալի» նախագահը դեռ չի կողմնորոշվել
ՍՊՈՐՏ«Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարի ծառայություններով:
Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել է առաջիկա ամռանը ձեռք բերել բելգիացի ֆուտբոլիստին, վստահեցնում է «Marca»-ն:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է որևէ աստղային ֆուտբոլիստի ձեռք բերել, բայց դեռևս չի որոշել, թե կոնկրետ ում կգնի: Զիդանը հույս ունի, որ դա կլինի Ազարը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Ազարն իսպաներեն է սովորում: «Ռեալի» աշխատակից Խունի Կալաֆատը ներկա է գտնվել մարտի 13-ին կայացած «Չելսի»-»Մանչեսթեր Յունայթեդ» խաղին (1:0):
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



