Ալաբամայում չորս հոգուց բաղկացած ընտանիքը զոհվել է ավիավթարի հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմուսիններն ու նրանց երկու դեռահաս երեխաները զոհվել են Ալաբամա նահանգում թեթեւաշարժիչ օդանավի վթարի հետեւանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օդանավը Քիսիմի քաղաքից Թենեսի նահանգ էր թռչում։ Թռիչքից երկու ժամ հետո օդաչուն SOS ազդանշան էր ուղարկել։
«Ըստ երեւույթին օդանավը երկնքում մասերի է բաժանվել»,- հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Վթարի պատճառը դեռ պարզ չէ։ Իշխանությունների տվյալներով, ավիավթարի պահին եղանակային պայմաններն անբարենպաստ են եղել՝ անձրեւ էր տեղում ու ուժեղ քամի էր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



