Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ղազախստանի հավաքականի նախկին ավագ. Պետք է չկենտրոնանալ Մխիթարյանի վրա և չվախենալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի հավաքականի նախկին ավագ Սամատ Սմակովը «Sports.kz»-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստան-Ղազախստան խաղից ունեցած սպասելիքներով.

 

«Անկեղծ ասած, դժվար է խոսել այն մասին, թե ինչ խաղ կլինի այսօր, քանի որ ես թիմի ներսում չեմ գտնվում: Չգիտեմ՝ ինչպես է թիմը պատրաստվել, տղաներն ինչ վիճակում են՝ այդ թվում հոգեբանության տեսանկյունից, այդ իսկ պատճառով դժվար է ասել: Բայց հստակ գիտեմ, որ այն տղաները, որոնք այսօր դաշտ դուրս կգան Ղազախստանի հավաքականի կազմում, կկռվեն մինչև վերջ: Մեր հավաքականն  այսօր միանշանակ չի պարտվի, քանի որ ես վստահ եմ տղաների ուժերին: Բոլորին գիտեմ, բոլորի հետ խաղացել եմ և վստահ եմ, որ նրանք կարող են արժանի խաղ ցուցադրել: 

 

- Երեք անգամ Ղազախստանի հավաքականի կազմում խաղացել եք Հայաստանի հետ: Ի՞նչ հիշողություններ ունեք այդ հանդիպումներից:

 

- Սա միանգամայն այլ հավաքական է: Այն կազմից, որում ես էի խաղում հայերի դեմ վերջին անգամ՝ 9 տարի առաջ, հիմա հավաքականի հետ Երևան է մեկնել միայն Դավիդ Լորիան: Հայաստանի հավաքականը ևս բոլորովին այլ թիմ էր: Չկար Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, այդ իսկ պատճառով զուգահեռներ անցկացնելը դժվար է: Հայաստանի հավաքականում ևս սերնդափոխություն է տեղի ունեցել: Կարծում եմ՝ այսօր հետաքրքիր խաղ կլլինի:

 

- Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է կասեցնել հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի խաղը, որը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդում» և արժանիորեն համարվում է եվրոպական ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկը:

 

- Կարծում եմ՝ պետք չէ կենտրոնանալ միայն Մխիթարյանի վրա, քանի որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը վատ հավաքական չունի, և եթե չեմ սխալվում, 5-6 խաղացող լեգեոներ է: Նույն Գևորգ Ղազարյանը վատ հանդես չի գալիս Պորտուգալիայում, այդ իսկ պատճառով նրանք ուժեղ հարձակման գիծ ունեն, և պետք է ուշադրություն դարձնել Հայաստանի հավաքականի հարձակման ամբողջ գծին: Ըստ իս, ոչ թե պետք է մրցակցի խաղը կասեցնել, այլ խաղալ քո խաղը, վերջ:

 

- Կիպրոսում կրած պարտությունը կազդի՞ մեր ֆուտբոլիստների վրա, թե՞ այդ խաղն արդեն մոռացվել է:

 

- Չեմ կարծում, որ կազդի, քանի որ եթե դա ընտրական փուլի խաղ լիներ, գուցե ճնշում լիներ, բայց ընկերական խաղը դժվար թե ազդի տղաների հոգեբանական վիճակի վրա: Մեզ մոտ նման իրավիճակ էր, երբ Լեհաստանի հետ խաղից առաջ պարտվել էինք Ղրղզստանին: Կարծում եմ՝ մեր ֆուտբոլիստներն արդեն մոռացել են Կիպրոսում անցկացրած անհաջող խաղի մասին, և ընտրական փուլի պաշտոնական խաղին բոլորովին այլ տրամադրվածությամբ կմոտենան:

 

- Եթե Դուք լինեիք ազգային հավաքականում, խաղից առաջ թիմին ի՞նչ կասեիք հանդերձարանում:

 

- Ամենակարևորը՝ չվախենալ, խաղալ: Ամեն օր չես խաղում հավաքականի կազմում, այդ իսկ պատճառով պետք է խաղադաշտ դուրս գալ և պայքարել երկրի պատվի, դրոշի և բոլոր այն ղազախների համար, որոնք արդեն մի քանի տարի է երկրպագում են թիմին, սպասում են, սպասում են, սպասում են և արդեն դժվարանում են սպասել: Այդ իսկ պատճառով, առաջին հերթին, պետք է կռվել երկրի համար:

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան