Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հետաքրքիր զարգացումներ ՀԷՑ-ի վաճառքի շուրջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տարօրինակ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքի գործընթացի շուրջ։ ՀԷՑ-ի դեռ ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը իր կայքում տեղադրեց հաղորդագրություն այն մասին, որ սեպտեմբերի 30-ին մոսկվայաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ: Գործարքը արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից եւ կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո».– նշված է հաղորդագրության մեջ։ Կարճ ժամանակ անց «Ինտեր ՌԱՕ»-ն չեղյալ հայտարարեց իր այս հաղորդագրությունը եւ հեռացրեց կայքից։ Ավելի ուշ ճիշտ նույն հաղորդագրությունը հայտնվեց արդեն «Տաշիր» խմբի պաշտոնական կայքէջում ու այլեւս չհեռացվեց։ Իսկ արդեն երեկոյան կայքից հեռացված այդ հաղորդագրությունը վերագտավ իր տեղը նաեւ «Ինտեր ՌԱՕ»–ի կայքում։

Տարածած այս հաղորդագրությունում նշված է, որ գործարքի կողմերն են «Ինտեր ՌԱՕ»–ն եւ «Տաշիրը»։ Այսինքն ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»–ն վաճառողն է, իսկ «Տաշիրը» գնորդն է Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի գործարք, որում «Տաշիրը» որեւէ կարգավիճակով ներառված չէր։ Ըստ կառավարության որոշման, հավանություն էր տրվում «Ինտեր ՌԱՕ»–ի եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվելիք գործարքին։ Կարելի է ենթադրել, որ հենց այս իրավաբանական անհամապատասխանությունն է եղել պատճառը, որպեսզի «Ինտեր ՌԱՕ»–ն չեղյալ համարի իր հաղորդագրությունը։ Սակայն տարօրինակ է, որ ավելի ուշ հաղորդագրությունը վերականգնվեց, ու նաեւ «Տաշիրը» տարածեց նույն հաղորդագրությունը։ Սա տալիս է մեկ այլ ենթադրության հիմք։ Ամենեւին պետք չէ բացառել, որ «Տաշիր» խումբը ձեռք է բերել հենց «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերը։

Տարածված հաղորդագրության մեջ, ինչպես նկատեցիք, գրված է. «... պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ»։ Հաջորդ նախադասությամբ արդեն հստակեցված է. «Կողմերը նաեւ համաձայնվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» եւ «Հրազդանի ՊՇԷԿ» ընկերությունները կշարունակեն կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները ամբողջ ծավալով»։ Իսկ սա նշանակում է, որ «Տաշիրը» գնում է ոչ միայն ՀԷՑ-ը, այլ նաեւ «Հրազդանի ՊՇԷԿ»–ը։ Սա ըստ էության նորություն է՝ նախկինում անգամ ակնարկ չի եղել, որ «Ինտեր ՌԱՕ»–ն վաճառում է նաեւ իրեն պատկանող «Հրազդանի ՊՇԷԿ»–ը։ Այսպիսով, պետք է արձանագրել, որ «Ինտեր ՌԱՕ»-ն Հայաստանում այլեւս սեփականություն չի ունենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանԻրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը»