Մոսկվայի հարավում 300 մարդ է տարհանվել պայթյունի վտանգի պատճառով. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հարավում մոտ 300 մարդ է տարհանվել պայթյունի վտանգի պատճառով: Այդ մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով «360» հեռուստաալիքին:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը, տարհանումն իրականացվել է Մոսկվայի Լենինսկայա Սլոբոդա փողոցի շենքերից մեկում:
ТАСС-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնել է, որ մարդիկ տարհանվել են «Օմեգա Պլազա» բիզնես կենտրոնից:
«Նախնական տվյալներով՝ անանուն զանգ է ստացվել շենքում տեղադրված պայթուցիկ սարքի մասին: Պայթյունի վտանգի պատճառով Լենինսկայա Սլոբոդա, 19 հասցեով շենքից տարհանվել է մոտ 300 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, այդ թվում ծառայողական շներով կինոլոգները:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



