Վրաերթ Երևանում. 40-ամյա տուժածի վիճակը բժիշկները գնահատել են ծանր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 26-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Հրազդան» տոնավաճառի մոտակայքում «BMW» մակնիշի 34 CU 752 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել Ա. Մ.-ին (մոտ 40 տարեկան), ով՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները կատարել են արյան հետքերից ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



