Տղամարդը խանութում նռնակ է պայթեցրել՝ սպանելով չորս մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպինների հարավում չարագործը նռնակ է նետել խանութի վրա, ինչի հետեւանքով զոհվել է չորս, վիրավորվել 23 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել Սուլու նահանգի օդանավակայանից ոչ հեռու գտնվող բնակավայրում։ Իշխանությունները հանցագործին ձերբակալել են։
Քննությունը բացառել է ահաբեկչության վարկածը։ Հարձակման ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ, սակայն իրավապահ մարմինների տեղեկություններով, հնարավոր է, որ հանցագործն առաջնորդվել է վրեժխնդրության նպատակներով։ Դեպքից որոշ ժամանակ առաջ խանութից ոչ հեռու մի խումբ տղամարդիկ ծեծել էին նրան՝ մեղադրելով բջջային հեռախոսի գողության մեջ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



