Դոնեցկում ուկրաինական ռազմական ուղղաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական «Մի-2» ռազմական ուղղաթիռը կիրակի ընկել է Դոնեցկի շրջանի Մալինովկա բնակավայրի շրջանում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով Ուկրաինայի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրությունը, ուղղաթիռի անձնակազմը զոհվել է: Նախնական վարկածներից մեկի համաձայն` ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել էլեկտրահաղորդիչ գծերի հետ բախման հետևանքով:
Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, ներկայում ուղղաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական խմբի մասնագետներն են աշխատում՝ ավիավթարի պատճառները պարզելու և զոհվածների մարմինները հայտնաբերելու ուղղությամբ:
«Մի-2»-ի բնութագրության համաձայն` ուղղաթիռի անձնակազմը մեկ օդաչուից է բաղկացած: Ուղղաթիռը կարող է նաև 9 ուղևոր կամ մինչև 8 զինծառայող տեղափոխել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



