Մարին Լը Պենը կանխագուշակել Է Եվրամիության «մահը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել Է, որ Եվրամիությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից: Ըստ որում Լիլ քաղաքում իր կողմնակիցներին հղած ուղերձում նա խոստացել Է Ֆրանսիան պաշտպանել գլոբալացումից, գրում Է Reuters գործակալությունը:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց եւ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեից հետո Ֆրանսիայում ընտրությունները կլինեն հերթական քայլը, որը նա բնորոշել Է որպես «մարդկանց գլոբալ ապստամբություն»:
«Եվրամիությունը կկործանվի, որովհետեւ այն մարդկանց այլեւս հարկավոր չԷ: Ամբարտավան հեգեմոնիաները դատապարտված Է անհետացման երկրի երեսից»,- հայտարարել Է Լը Պենը ծափահարությունների ներքո:
«Եկել Է գլոբալիստներին ջախջախելու ժամանակը»,- ասել Է նա իր հիմնական մրցակիցներ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանսուա Ֆիյոնի հասցեին՝ նրանց մեղադրելով «դավաճանության» մեջ հանուն Եվրամիության եւ շուկայի շահերի:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ համապատասխանաբար ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



