«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները խոստացել են պաշտպանել մրցույթին Ռուսաստանի մասնակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպում Է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը, կհետեւի, որը Ռուսաստանը մասնակցի միջոցառմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Der Tagesspiegel գերմանական թերթին տված հարցազրույցում հայտարարել Է կազմակերպության կազմկոմիտեի ղեկավար Ֆրանկ-Դիտեր Ֆրայլինգը:
Միության ներկայացուցիչը նշել Է, որ ԵՀՄ-ն միջոցառման նախապատրաստման հենց սկզբից հասկանալ Է տվել, որ «Եվրատեսիլ-2017»-ին պետք Է թույլատրվի բոլոր երկրների կատարողների մասնակցությունը: «Եթե երկիր ռուս մասնակցի մուտքի արգելման որոշումն ուժի մեջ մնա, ԵՀՄ-ն այդուհետեւ Էլ կձտնի հասնել միջոցառմանը Ռուսաստանի մասնակցելուն»,-խոստացել Է Ֆրայլինգը:
Նա հավելել Է, որ մրցույթին Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Յուլյա Սամոյլովայի դիստանցիոն մասնակցության առաջարկը մերժել են թե ռուսական, թե ուկրաինական կողմերը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



