Ապրիլի 7-ից կգործարկվեն Երևանի բոլոր շատրվաններն ու ցայտաղբյուրները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքներ տանել ապրիլի 7-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների և շ ատրվանների գործարկման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և ներկայացնել ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա տոնական միջոցառումների ծրագիրը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



