Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի համապատասխան վարչություններին, ծառայություներին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան՝ Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի բարեկարգման, սանիտարական մաքրման և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:
Հանձնարարվել է նաև քննարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառ-պուրակը համաքաղաքային առաջիկա ծառատունկի շրջանակում նոր տնկիներով համալրելու հնարավորությունը: Բացի այդ, հանձնարարվել է հուշահամալիրի հարակից տարածքի ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



