Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արաիկ Հովհաննիսյանի վարկանիշը բավական բարձր է Շենգավիթ համայնքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Շենգավիթ համայնքում մեծ իրարանցում էր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նույն կուսակցության վարկանիշային թեկնածու Արաիկ Հովհաննիսյանի հետ հանդիպման էին եկել տեղի բնակիչները: Նկատենք, որ պատգամավոր-բնակիչ կապը տվյալ համայնքում երբեք էլ խզված չի եղել, այս անգամ մարդիկ հավաքվել էին շնորհակալական խոսք ասելու, ինչպես նաև իրենց հուզող հարցերի շուրջ պատասխաններ ստանալու համար: 

Բակային հանդիպման ժամանակ պատգամավորի թեկնածուին ուղեկցում էր տվյալ համայնքի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը, ով բնութագրելով Ա. Հովհաննիսյանին նշեց. «Ով ճանաչում է Արաիկ Հովհաննիսյանին գիտի, թե մարդկային ինչ որակներով է նա օժտված: Մինչ օրս Արաիկն ապրում է ձեզ հետ, ձեր կողքին: Մեր Արաիկը, ինչպես շատերն են նրան այստեղ ճանաչում, կրթված ու բանիմաց անձնավորություն է: Նա, սրտացավ լինելով, մշտապես հոգացել ու հնարավորության սահմաններում լուծել է ծառացած խնդիրները: Վստահ եմ, որ նա հենց այն անձնավորությունն է, ով պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում՝ տեղի բնակիչների խոսքը օրենսդիր մարմնում բարձրաձայնելու համար»: 

Մարտին Սարգսյանի խոսքից հետո ելույթ ունեցավ Արաիկ Հովհաննիսյանը, ով ողջունելով հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց բակային հանդիպմանը ներկա գտնվելու համար. «Ես իմ համայնքից միշտ եմ շնորհակալ, դեռ 1996 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ձեր աջակցությամբ առաջին անգամ ընտրվեցի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ: Այնուհետև չորս անգամ անընդմեջ արժանացա ձեր վստահության քվեին ու կրկին ընտրվեցի որպես ավագանի: Դրանից հետո նորից ձեր աջակցությամբ համամասնական ընտրակարգով դարձա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի ու վստահության համար»: 

Պատգամավորի թեկնածուն իր խոսքում նշեց, որ տեղյակ է բնակիչներին հուզող հարցերից, որոնցից ամենակարևորը աշխատատեղերի ստեղծման խնդիրն է: «Մենք այս տարիների ընթացքում մեկս մյուսի դարդն ու ցավը շատ լավ ենք իմացել, որովհետև մենք բոլորս մեկ ընտանիք ենք: Եթե այլ հանդիպումների ժամանակ փորձում եմ ներկայացնել իմ կենսագրականն ու կատարած աշխատանքը, ապա այստեղ ամեն ինչ և՛ շատ հեշտ է, և՛ շատ դժվար, որովհետև սա մի տեղ է, որտեղ ես բնակվում եմ, որտեղ ունեմ ամենօրյա շփում բնակիչների հետ: Ես տեղյակ եմ ձեր խնդիրներից, դուք էլ տեղյակ եք իմ ծրագրերից, կարող եմ մեկ բան ասել, ընտրվելու դեպքում ձեզ հուզող հարցերը կբարձրաձայնեմ Ազգային ժողովում, ինչպես մինչ օրս եմ արել: Ժամանակի ընթացքում կփորձեմ լուծել ձեզ հուզող խնդիրները»,- ասաց նա: 

Հանդիպման ընթացքում տեղի բնակիչներից մի քանիսը իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին Ա. Հովհաննիսյանին՝ մինչ օրս կատարված աշխատանքների համար, իսկ ոմանք էլ հարցեր ուղղեցին պատգամավորին՝ ստանալով հստակ ու հուսադրող պատասխաններ:

 

Հայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան