Դոլարն արժեզրկվել է, եվրոն ու ռուբլին` արժևորվել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 27-ին կազմել է 484,00 դրամ: Այն մարտի 25-ի համեմատ արժեզրկվել է 0,04 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 526,01 դրամ՝ արժևորվելով 2,91 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 609,45 դրամ է՝ մարտի 25-ի համեմատ այն արժևորվել է 4,84 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 27-ին կազմել է 8.52 դրամ` մարտի 25-ի համեմատ այն արժևորվել է 0,08 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 274,34 դրամ, ոսկի՝ 19.412,3 դրամ, պլատին` 15.000,77 դրամ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



