Հրդեհի հետևանքով Ճամբարակում կով է սատկել, այրվել է 50 հակ անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 16:08-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կաքյից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 17:35-ին։ Այրվել են մոտ 50 հակ պահեստավորված անասնակեր, տանիքի փայտյա կառուցատարեր և ասբոշիֆեր՝ մոտ 10 քմ, մոտակայքում կայանված «ԳԱԶ 53» մակնիշի չշահագործվող բենզատարի հետևի անվադողերը և սրահը, սատկել է 1 կով:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



