Հարավային Կորեան կանգնեցրել Է «Կորի» ԱԷԿ-ի միջուկային ռեակտորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Կորեան կանգնեցրել Է «Կորի» ատոմակայանի միջուկային ռեակտորը՝ ճառագայթաակտիվ մնացուկների արտահոսի երկյուղների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին հայտնել Է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:
Ատոմակայանի չորրորդ ռեակտորը կանգնեցվել Է հավաքարանում ջերմակիրի՝ սառեցնող ազդանյութի մակարդակի բարձրացումից հետո: Ճառագայթման արտահոս տեղի չի ունեցել, եւ ինչպես պնդում են, 950 մեգավատ հզորությամբ ռեակտորը եւ ատոմակայանն ինքն անվտանգ են:
Հարավային Կորեայում ներկայումս գործում Է 23 միջուկային ռեակտոր, որոնցից առաջինը կառուցվել Է 1972 թվականին: Դրանք տալիս են երկրի ամբողջ ԷլեկտրաԷներգիայի մոտավորապես 30 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



