Ֆուտբոլի հավաքականի անդամները աջակցությունն են հայտնել Գևորգ Ղազարյանին
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները սոցցանցերում իրենց աջակցությունն են հայտել Գևորգ Ղազարյանին:
«Շուտ լավացիր և մնա ուժեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:
«Հույս ունեմ շուտ կլավանաս, եղբայր: Լիահույս եմ, որ էլի գոլեր խփես և միասին կշենք: Ուժեղ եղիր և լավ ապաքինում»,- գրել է Մարկոս Պիզելին:
«Սա քո հաղթանակն էր, ուժեղ մնա»,- գրել է Էդգար Մանուչարյանը:
Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկիխաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Նրա ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղըկմեկնի Գերմանիա` հետազոտության և, ամենայն հավանականությամբ, կենթարկվի վիրահատության:< /i>
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



