Կոտայքում շմոլ գազից թունավորման երկու դեպք է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից մարտի 28-ին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1940 թվականին ծնված Ռոզա Ա.-ն, 1990 թվականին ծնված Ռոզա Ա.-ն, 1992 թվականին ծնված Լիլիթ Ա.-ն և 1965 թվականին ծնված Խանում Ջ.-ն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանութÕ �ան հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ավելի վաղ՝ մարտի 27-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Գ.-ն, 1993 թ. ծնված Վարդուհի Գ.-ն և 1993 թ. ծնված Տիրուհի Գ.-ն:
Վերոհիշյալ դեպքերի առթիվ կատարվում է հետաքննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



