Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանը ապրիլի 2-ին կվերադառնա Ստամբուլ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 2-ին կժամանի Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Բեքչյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլ գալուց առաջ գրավոր տեղեկություն է տրամադրելու Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, ում իր բացակայության օրոք նշանակել էր որպես իր փոխանորդ:
«Ժամանակ» օրաթերթը պատրիարքական աղբյուրներից ճշտել է, որ Բեքչյանն էլեկտրոնային նամակի միջոցով երկտող է ուղարկել երկու սրբազաններին, որում հայտնել է իր ժամանելու մասին: Միևնույն ժամանակ ընտրյալ տեղապահը խնդրել է, որ պատրիարքարանում իր համար ննջարան ու գրասենյակ հատկացվի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



