Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի ընտրությունների հանդեպ աննախադեպ միջազգային հետաքրքրություն կա. Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

: Հայաստանի ընտրությունների հանդեպ կա աննախադեպ միջազգային հետաքրքրություն: Կա նաև միջազգային սատարում` ուղղված ՀՀԿ-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Միջազգային քաղաքականության մեջ շատ կարևոր է քաղաքական ժեստերի լեզուն: Ես կառաջարկեի հիշել քաղաքական ժեստերից այն ամենը, ինչ կատարվեց մեր Նախագահի Բրյուսել, Մոսկվա, Փարիզ կատարած այցերի շրջանակում: Արձանագրենք նախաստորագրված համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Միջազգային գործընկերների կողմից կա հավատ, վստահություն ՀՀԿ-ի հանդեպ` այն դիտարկելով որպես կայուն գործընկերոջ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Դրա մասին է վկայում ԵԺԿ նախագահի ուղերձը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց  Արմեն Աշոտյ անը:

Ի՞նչ կարգավիճակ է ունենալու Սերժ Սարգսյանը 2018-ից հետո հարցին ի պատասխան Արմեն Աշոտյանը նշեց, որ ճիշտ կլինի խոսել ներկայի մասին:

« ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում կարևորել է անվտանգության գործոնը: Անդրադարձել ենք բոլոր խնդիրներին ` սոցիալական հարցերին, կոռուպցիային, միգրացիային, սակայն այդ ամենը չի կարող լուծվել, եթե երկիրն անվտանգ չէ: Ես կառաջարկեի անվտանգության գործոնը դիտարկել առհասարակ ընտրարշավում, քաղաքական պլատֆորմներում: Մեր ընտրողին կհորդորեի քվեարկելիս հասկանալ, որ ընտրում ենք այն ուժին, որը պետք է պատասխանատվություն կրի երկրի անվտանգության համար, ներկայացնի վարչապետ, ով ռազմական գործողությունների ժամանակ դառնալու է Գերագույն գլխավոր հրամանատար, այն անձին, ով լինելու է ՀՀ պաշտպանության նախարար: Հասկանանք այս գործոնը, որն անչափ կարևոր է մեր պետականության համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտե՞ղ կլինի Արմեն Աշոտյանը ընտրություններից հետո, ապա նա նշեց, որ շարունակելու է գործել քաղաքական դաշտում:

Ապրիլի 2-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Մասնակցում են 9 կուսակցություններ և դաշինքներ` ՀՀԿ, ՀՎԿ, ՀԿԿ, ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ», «Ծառուկյան դաշինք», «Ելք» դաշինք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք:

Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Հայաստանի հանրապետական կուսակցությանն աջակցության տեսաուղերձ է հղել: Նա, մասնավորապես, մաղթել է, որպեսզի ընտրողները շարունակեն վստահել պատասխանատու ուժերին, ինչպիսին է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, և խուսափեն բոլոր պոպուլիստական շեղումներից:

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան