Հայաստանը խորացնում է համագործակցությունը Մադագասկարի և Տոգոյի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարությունը Մադագասկարի ու Տոգոյի կառավարությունների հետ կստորագրի մշակութային համագործակցության մասին համաձայնագրեր: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության նիստում նշեց, որ սույն համաձայնագրերի ստորագրումը հիմք կստեղծի մշակութային համագործակցության հետագա զարգացման համար, խթան կհանդիսանա անհատ կատարողների և արվեստագետների փոխայցելությունների, թատերական, գեղարվեստական և ժողովրդական խմբերի փոխանակումների համար:
Համաձայնագրերը կնպաստեն թանգարանների, գրադարանների և արխիվների միջև ուղիղ կապերի հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտի փորձագետների միջև տեղեկատվության փոխանակմանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



