Հայտնի «Դենսուկե» սև ձմերուկը Ճապոնիայում վաճառվել է 3 հազար դոլարով
ԼԱՅՖՀայտնի «Դենսուկե» տեսակի սև ձմերուկը Ճապոնիայի Հոյակդո կղզու Ասախիկավա քաղաքի աճուրդում վաճառվել է 350 հազար իենով (մոտ 2845 դոլար), հայտնում է Past.am-ը` հղում անելով RIA Novosti-ին: «Դենսուկե» տեսակի ձմերուկներն աճեցվում են Հոկայդոյի Տոմա քաղաքում:
Դրանք ունեն անկրկնելի սև կաշի ու վառ կարմիր քաղցր միջուկ: Ձմերուկները վաճառվում են սև տուփերով, որոնք ընդգծում են ձմերուկների սև գույնը:
Դրանք Տոմայում սկսեցին աճեցնել այն բանի պատճառով, որ փոխհատուցեն բրնձի վատ բերքից առաջացած կորուստը: Այդ պատճառով էլ ինչպես հայտնում են տեղի գյուղատնտեսական ասոցիացիայից, անվանումը բաղկացած է «բրնձի դաշտ» ու «օգնություն» բառերից:
«Դենսուկե» ձմերուկները կշռում են 5-7 կգ: Սեզոնին «Դենսուկեները» կարելի է գնել 50 դոլարով: Այդ տեսակի ձմերուկները լավ նվեր են համարվում:



